User:Գևորգ Ալեքսանդրի Սարգսյան

From Wikipedia, the free encyclopedia

Գևորգ Ալեքսանդրի Սարգսյան[edit]

Կենսագրությունը[edit]

Գևորգ Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 22-ին Գորիս քաղաքում:

Դպրոցը ավարտել է Վանաձոր քաղաքում: Այնուհետև ծառայել է Սովետական բանակում:

Սովորել է Գրոզնի քաղաքում քանդակագործ Պավել Շերբակովի արվեստանոցում. իսկ այնուհետև ուսումը շարունակել է Լենինգրադում:

1990 թվականին ընդունվել է ԽՍՀՄ նկարիչների միություն:

Ունեցել է երեք անհատական ցուցահանդեսներ, վերջինը՝ Գորիս քաղաքում 2018 թվականին:

Մասնակցել է տասնյակ խմբակային ցուցահանդեսներին Մոսկվայում, Լենինգրադում, Երևանում:

Աշխատանքները պահվում են Արևելյան Ժողովուրդների արվեստի թանգարանում, մասնավոր հավաքածուներում:

Զբաղվում է գեղանկարչությամբ, գրաֆիկայով ինչպես նաև մետաղի դրվագումով: