User:Margo Sargsyan

From Wikipedia, the free encyclopedia

==Հայաստանի քարերը==

Լեռների երկիր Հայաստանը երբեմն <<Քարաստան >> են անվանում:Այո, բնությունը նրան անծայրածիր  հարթավայրեր, ընդարձակ հողեր չի
պարգևել:Տարածված խոսքի համաձայն , մարդն այստեղ քարից է հաց քամում:Սակայն բնությունը իր ողջ ներուժը կուտակել է երկրի ընդերքում.այստեղ
հայտնաբերվել են բազմատեսակ քարատեսակներ, որոնցից շատերը, ինչ խոսք, գեղեցիկ և արժեքավոր շինանյութեր են:Հայաստանի տարածքում գերակշռում են
հրաբխային ծագման ապարները`տուֆը, պեմզան, պեռլիտը, բազալտը, անդեզիտը և այլն:Այս քարերից յուրաքանչյուրը ունի իր ենթատեսակները:
Հրաբխային պեմզաները, որոնք հայտնի են նաև չեչաքար կամ խարամ անվանումով
ծակոտկեն,թելանման կառուցվածքով ու թեթև ապարներ են :Ջրում չեն լուծվում:Տեղափոխման համար դժվարություններ չեն
առաջացնում:Լինում են սպիտակ,բաց դեղնավուն,դարչնագույն:Առաջանում են գազով հագեցած մածուցիկ մագմաներից,որոնցում ժայթքման ժամանակ
գազերի ազդեցությամբ լավան վերափոխվում է սպունգանման զանգվածի:Պեմզայից պատրաստված բետոնները թեթև են,փոքրացնում են շենքերի պատերի
և ծածկերի զանգվածը:Բայց այս քարի գլխավոր առանձնահատկությունը նրա ջերմությունը պահպանելու հատկությունն է :Պեմզան օգտագործում են նաև
պլաստմասսայի և ռետինի արտադրության մեջ,իսկ մանրուքը օգտագործում են ապակի,սարքեր և այլ արդյունաբերական արտադրանք հղկելու
համար:Սրանով է պայմանավորված պեմզայի մեծ պահանջարկը:
Պեռլիտը զարմանալի ապար է:Իր անունը ստացել է ֆրանսերեն <<պեռլ>> բառից,որը նշանակում է մարգարիտ:Սակայն մարգարիտ ասելով նկատի է առնված
ոչ միայն նրա տեսքը(արտաքինից քարը նման է մարգարիտի), այլ նաև նրա արժանիքները:Լինում է սպիտակ, դեղնավուն, մոխրագույն և
շագանակագույն:Այս ապարը նույնպես հրաբխային ծագում ունի, հիմքը կազմում է հրաբխային ապակին:Այս նյութի մեջ կա , այսպես կոչված, կապված
ջուր
:Այս տեսակի ջուրը գոլորշիանում է միայն 1000 աստիճանում և այդ ժամանակ հրաբխային ապակին սկսում է փափկել:Գոլորշիանալով`ջուրը մեծացնում
է պեռլիտի ծավալը 10-15, երբեմն նույնիսկ 20 անգամ:Արդյունքում ստացվում է փքված պեռլիտ, որը շատ թեթև է և գերազանց պահպանում է ջերմությունը,
կլանում ձայնն ու աղմուկը:Փքված պեռլիտը օգտագործվում է և՛ շինարարության մեջ(թեթև բետոններ), և՛ տեխնիկայում (սպիտակ և գունավոր
ապակի,հրակայուն թելեր, բյուրեղապակի):Պեռլիտի խառնուրդը լավացնում է հողի կառուցվածքն ու ֆիզիկական հատկությունները:ՀՀ-ում շատ են պեռլիտի
հանքավայրերը, սակայն ամենանշանավորը Արագածի հանքավայրն է  :
Իր բաղադրությամբ պեռլիտին շատ մոտ է օբսիդիանը, որը ժողովրդի մեջ տարածված է <<սատանի եղունգ>> անունով:Այն հրաբխային ապար է , սև,
փայլուն քար , ունի փքվելու հատկություն:Ըստ պատմական աղբյուրների ,այս քարը հայտնագործվել է Եթովպիայում, ոմն Օբսիդիուսի կողմից:Օբսիդիանի
հայերեն անվանումն է վանակատ:Հետազոտողների կարծիքով, այս քարը Հայաստան է բերվել Եգիպտոսից `Վանա լճի միջոցով:Այստեղից էլ ծագել է քարի
անվանումը:Սակայն օբսիդիանը մարդկությանը ծանոթ է դեռ քարի դարից:Այն ժամանակ այն լայնորեն օգտագործվում էր կտրող և հատող գործիքներ
պատրաստելու համար.ավելի ուշ նրանից սկսեցին պատրաստել նետերի, նիզակների ծայրակալներ:Օբսիդիանը, որպես զարդարանքի հումք, առաջին անգամ
օգտագործել են հռոմեացիները և հույները.այս քարից նրանք պատրաստել են հայելիներ, զարդեր, արձանիկներ:Օբսիդիանը օգտագործվում է թեթև բետոններ,
հղկող գործիքներ և ապակե տարաներ պատրաստելու համար:
ՀՀ-ում , լեռներում և ձորերում կարելի է հանդիպել բազալտի ժայռերի, որոնք իրենցից ներկայացնում են ժայթքած հրահեղուկի սառած զանգված:Երբեմն
դրանք այնքան կատարյալ են , որ թվում է մարդու ձեռքի աշխատանք են:Բազալտը հրաբխային ապար է ,կարծր, սև կամ մուգ գույների:Քարի անունը
եթովպերենից թարգմանաբար նշանակում է երկաթ պարունակող քար,իսկ հունարենից`փորձաքար:Ըստ քիմիական կառուցվածքի զանազանում են բազալտի
որոշ տեսակներ.անդեզիտներ,դացիտներ,անդեզիտաբազալտներ և անդեզիտադացիտներ:Այս քարը հեշտությամբ է կտրվում և հղկվում,այդ պատճառով
էլ հնուց օգտագործվել է շինարարության մեջ:Բազալտով է կառուցված
Արին-Բերդի, Թեյշեբաինիի որոշ մասեր,Գառնիի հեթանոսական տաճարը, Տաթևի վանքը:Մեր օրերում բազալտն օգտագործում են ամբողջական շենքեր,
շենքերի հիմքեր, հիմնապատեր, սյուներ կառուցելու, հուշարձանները երեսպատելու համար:Բազալտով է կառուցված Եղեռնի հուշարձանը, Մ.Մաշտոցի
անվան Մատենադարանը, Ա.Թամանյանի արձանը:Բազալտը կիրառում են նաև թթվակայուն խողովակներ, չմաշվող սալիկներ ստանալու համար:Հեռանկարներ
կան ապագայում բազալտից երկաթ ստանալու: ՀՀ-ում հայտնաբերվել են նաև մագմատիկ ապարներ:Նրանց <<ամենանշանավոր>> ներկայացուցիչը գրանիտն է :Այս ապարը նույնպես հրաբխային ծագման է
, այն առաջանում է , երբ մագման մնում է երկրակեղևի ճեղքերում և այնտեղ դանդաղ սառչում:Ապարի ծագման հարցը, ունի նաև կիրառական
նշանակություն, քանի որ նրա հետ կապված է մետաղային հանքավայրերի զգալի մասը:Ապարի անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է
հատիկ:Գրանիտը դժվար է մշակվում, սակայն հղկվելուց հետո ստանում է փայլ և կիրառվում է հուշարձաններում և այլ կառույցներում:Գրանիտի խմբի
ապարներից առավել հայտնի են մոխրագույն գրանոդիորիտը, մուգ մոխրագույն գաբբրոն, գաբրոդիորիտը և այլն:
Պակաս տարածված չէ նաև հայկական մարմարը:Անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է փայլուն քար:Մարմարների շարքին են դասվում
կրաքարերն ու կոնգլեմերատները, որոնք ողորկելուց հետո գեղեցիկ փայլ են ստանում և բացում են իրենց երանգները:Մարմարներն առաջանում են Երկրի
խորքում գտնվող կրաքարերի վերաբյուրեղացումից`մեծ ճնշման և որոշակի ջերմաստիճանի տակ:Մարմարը գրեթե միշտ պարունակում է այլ խառնուրդներ,
ինչպես նաև օրգանական միացություններ:Այդ միացությունների ազդեցությամբ մարմարի որակը զգալիորեն փոփոխվում է :Դրանցից է կախված նաև
նրա գույնը:Գունավոր մարմարները հիմնականում ունենում են խայտաբղետ գունավորում:Մարմարի զարդանկարը ոչ միայն կախված է նրա կառուցվածքից, այլև
այն ուղղությունից , որով սղոցում են քարը:Գունավորումն ու նախշերը ի հայտ են գալիս մարմարի ողորկումից հետո:Պլաստիկ և դեկորատիվ արժանիքների
շնորհիվ`կարծրություն, մանրահատիկություն, մարմարը օգտագործել են անտիկ ժամանակներում:Հիմնականում հումք էր հանդիսանում խճանկարների,կլոր
քանդակների համար:Մարմարը նախընտրելի է նաև այն պատճառով, որ լույսի և գույների հետ խաղի արդյունքում նրա վրա ի հայտ են գալիս գեղեցիկ
նախշեր:Հայերեն մարմարը կոչվում է նաև կուճ:Հայկական մարմարն իր տեսքով և հատկանիշներով չի զիջում հունական և իտալական
մարմարին:Մարմարը ունի նաև շինարարական հիանալի հատկություններ և օգտագործվում է շենքերի ներքին հարդարման, պատերի երեսպատման,
քանդակագործության և գեղազարդման համար: Սակայն սա դեռ ամբողջ չէ:ՀՀ-ում քարի շատ տեսակներ կան`կրաքարեր, ավազաքարեր, դոլոմիտներ, հրակայուն կավեր, ագատներ, հասպիսներ....