User:Mayilyan/sandbox

From Wikipedia, the free encyclopedia

Ուսուցման մեթոդների շտեմարան

«Ուսուցման մեթոդ» հասկացությունն իր մեջ ներառում է երեք խնդիր՝ ի"նչ սովորեցնել(կրթության բովանդակություն), ինչու՞ սովրեցնել(կրթության նպատակներ) և ինչպե՞ս սովորեցնել (ուսուցման մեթոդիկա)։ Կրթության բովանդակությունը մատուցելու և կրթության նօատակներն իրականացնելու համար անհրաժեշտ է կիրառել որոշակի մեթոդներ, եղանակներ, ձևեր, հնարներ։ Կան մի շարք գործոններ, որոնք ազդում են մեթոդների ընտրության վրա․

  • ուսուցման նպատակները, խնդիրները, բովանդակությունը,
  • ոսուցման նյութի քանակը և բարդությունը,
  • սովորողների պատրաստվածության մակարդակը,
  • ուսուցման կազմակերպման պայմանները,
  • սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունները,
  • ուսուցչի պատրաստվածության մակարդակը։

Համագործակցային լեզվուսուցման մեթոդներ[edit]

Փոխներգործուն մեթոդները պետք է կիրառվեն ուսուցման գործընթացի այն հատվածում, երբ անհրաժեշտ է զարգացնել սովորողի մտածողությունը, ճանաչողական ակտիվությունը, հաղորդակցական կարողությունը: Փոխներգործուն մեթոդներով ուսուցումը հնարավորություն է տալիս դասապրոցեսի ընթացքում մասնակցելու ողջ դասարանին, քանի որ ուսուցչի կողմից չի մատուցվում պատրաստի գիտելիքները, այլ հնարավորություն է տրվում սովորողներին ակտիվացնել իրենց գիտելիքները, հիշողությունը, ինչպես նաև պրակտիկտիկորեն ձեռքբերել նորանոր գիտելիքներ և հմտություններ:

Փոխներգործուն ընթերցանության նշաններ[edit]

Փոխներգործուն ընթերցանության ռազմավարության քայլերն են․

1․Սովորողներին համառոտ ներկայացնել ընթերցանության համար նախատեսված առաջադրանքը։

2․Կազմել փոխներգործուն ընթերցանության ուղեցույց ՝ զույգերով կամ խմբերով լրացնելու համար։

Սովորողները տեքստը կարդալով համապատասխան նշաններով լուսանցքում նշում են առանձին նախադասություններ կամ պարբերություններ։

Կիրառվող նշաններն են․

v ինչն արդեն սովորողին հայտնի է

+ ինչն է կարդացողի համար հետաքրքիր ու անսպասելի

- ինչն է հակասում կարդացողի պատկերացումներին

? կարդացողը ցանկանում է մանրամասն իմանալ ինչ-որ բանի մասին

Հնգյակի մեթոդ[edit]

Հնգյակի մեթոդի կիրառումը հնարավորություն է տալիս առկա գիտելիքները հանրագումարի բերել, մի քանի բառով ներկայացնել մտքերը, պատկերացումները։ Այս մեթոդով աշխատելիս դասարանը պետք է բաժանել զույգերի և յուրաքանչյուր զույգ տրված թեմայով պետք է գրի հնգյակը։ Հնգյակ գրելու քայլերն են․ 1․առաջին տողը մեկ բառ է, որը նկարագրում է հասկացությունը (գոյական) 2․երկրերդ տողը հասկացությունը բնութագրող երկու բառ է (ածականներ) 3․երրորդ տողը բաղկացած է երեք բառից, որորնք արտահայտում են հասկացության հետ կապված գործողություններ (դերբայներ) 4․չորրորդ տողը ներկայացնում է չորս բառից կազմված մի արտահայտություն, որով հասկացության նկատմամբ դրսևորվում է զգացմունքը կամ վերաբերմունքը 5․վերջին՝ հինգերորդ տողը մեկ հոմանիշ բառ է, որն այլ կերպ է արտահայտում նույն հասկացությունը։

ԳՈւՍ (Գիտեմ-Ուզում եմ սովորել-Սովորել եմ)[edit]

ԳՈւՍ (English: KWL table or KWL chart) մեթոդը երեք սյունյակից բաղկացած մի աղյուսակ է և կարդալու ընթացքում կարող է դառնալ սովորողի ուղեցույցը[1]․։

Այս մեթոդի քայլերը․

1․Գլխավոր թեման գրել ԳՈւՍ աղյուսակի վերևում։ Սովորողներին հարցնել, թե ինչ գիտեն դասի թեմյի մասին։ Նրանց ասածները գրի առնել աղյուսակի առաջին՝ «Գ- Ի"նչ գիտեն արդեն» սյունակի մեջ։

2․Սովորողներին հարցնել, թե թեմայի հետ կապված ինչ հարցեր ունեն, և գրանցել դրանք աղյուսակի «Ու- Ի"նչ են ուզում սովորել» սյունակի մեջ, օգնել դասակարգել հարցերը։

3․Հանձնարարել կարդալ ընտրված հատվածը և գտնել այն մասերը, որոնք պատասխանում են կազմած հարցերին։

4․Կարդալն ավարտելուց հետո լրացնել երրորդ սյունյակը «Ս- Սովորել եմ»

Մտածիր-զույգ կազմիր-հաղորդիր[edit]

Այս մեթոդական հնարի քայլերը․

1․Առաջին փու­լում ասովորողներն ինքնուրույն մտածում են առաջա­դրան­քի շուրջ:

2․Երկրորդ փուլում զույգերով քննարկում են իրենց տեսակետը։

3․Երրորդ փուլում զույգերն իրենց տեսակետը ներկայացնում են ամբողջ դասա­րանին:

Ծանոթագրություններ[edit]