Jump to content

User:ԳոհարՀովհաննիսյան

From Wikipedia, the free encyclopedia

Ինչպես կարող եմ չլինել տափաստանի գայլ և ողորմելի մենակյաց այն աշխարհում, որի նպատակներից ոչ մեկը իմը չէ, որի ուրախություններից ոչ մեկն իմ հոգու հետ չի խոսում... Եվ իսկապես, եթե աշխարհը ճշմարիտ է, եթե սրճարանների այդ երաժշտությունը, զանգվածային այդ զվարճությունը, այդքան ամերիկանացված, այդքան չնչին բաներով բավարարվող մարդիկ ճշմարիտ են, ուրեմն՝ ես եմ անճիշտ, ուրեմն՝ ես խելագար եմ, ուրեմն՝ ես իրոք տափաստանի գայլ եմ, ինչպես հաճախ անվանում եմ ինձ, գազան, որ մոլորվելով՝ հայտնվել է իրեն անծանոթ ու անհասկանալի աշխարհում ու այլևս չի կարող գտնել իր հայրենիքը, օդը և կերակուրը